
«Tete A Tete»-ի՝ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված հաղորդման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է․ «Մեկ-մեկ ինքս ինձ հարց եմ տալիս, ասում եմ՝ եթե ինչ-որ մի հրաշքով երկնային կյանքում հանդիպեմ Վազգենին, ապա ի՞նչ պիտի ասեմ։ Տարբեր մտքեր են գալիս, բայց հակված եմ ասելու հետևյալը, որ՝ Վազգե՛ն ջան, ափսոս, որ երկրային կյանքից դու շատ վաղ հեռացար, ու որոշակի դադարից հետո կասեի, որ՝ Վազգե՛ն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, որ չես տեսել հայկական բանակի ջարդուփշուր լինելը, որ չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը՝ մեր հակառակորդի նվագի տակ»։