Հայաստանում անցկացված COP 17-ի եզրափակիչ լիագումար նիստում Կողմերի գաղտնի քվեարկությամբ Էկվադորն է ընտրվել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 18-րդ համաժողովը՝ COP 18-ը հյուրընկալող երկիր․ հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP 17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։
Նշենք, որ Էկվադորում COP 18-ը կանցկացվի 2028-ին։
Հավելենք, որ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը Երևանում անցկացվել է 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։