
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է, որ ամերիկյան կողմից տեղեկություն է ստացել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Անվտանգության ծառայությունը նշել է, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։
«Ամերիկյան կողմից՝ գործընկերային խողովակներով, տեղեկություն է ստացվել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման վերաբերյալ։ Իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,- հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից։