Իրանը չի բացառում պատերազմի սկսվելու հավանականությունը և պատրաստ է բոլոր սցենարներին․ Արաղչի

Իրանը որոշում կկայացնի ԱՄՆ-ի հետ ուղիղ կամ անուղղակի բանակցություններ վարելու հարցի վերաբերյալ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը համաձայնի Թեհրանի պայմաններին։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք կորոշենք՝ վարել ուղիղ, թե անուղղակի բանակցություններ ԱՄՆ-ի հետ, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը կհամաձայնի մեր պայմաններին», –ասել է Արաղչին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին։

Նա նշել է, որ Թեհրանը չի բացառում պատերազմի սկսվելու հավանականությունը և պատրաստ է բոլոր սցենարներին։

Նախարարի խոսքով՝ Թեհրանն արդեն արդիականացրել է իր սպառազինությունը և փորձարկել նոր տեսակի զենքեր։ Բացի այդ, զինվորականները վերացրել են պաշտպանության համակարգում ավելի վաղ հայտնաբերված թույլ կողմերը։

Դիվանագետն ընդգծել է, որ իշխանությունները դիտարկում են իրավիճակի հետագա զարգացման բոլոր հնարավոր սցենարները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *