«Թրամփը որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու մասին»․ Ռուբիո

«Թրամփը որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու մասին»․ Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ատլանտայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահը նախընտրում է Իսլամական Հանրապետության հետ հակամարտությունը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով։
     «Ես մտադիր չեմ մեկնաբանել, թե ԱՄՆ-ն ինչ կարող է կամ չի կարող անել՝ կիրառելով ռազմական մեթոդներ… Անհրաժեշտության դեպքում մենք իրականացնում ենք ռազմական նպատակներ։ Թրամփն այդպիսի որոշում չի կայացրել, և ես չեմ կարող որևէ հայտարարություն անել այդ թեմայով», – ասել է պարոն Ռուբիոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *