Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Սևծովյան հացահատիկային միջանցքի գործունեության շարունակությունն ապահովելու նպատակով համագործակցության շուրջ։
Այս մասին Զելենսկին հայտարարել է Ստամբուլում Էրդողանի հետ հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատել հացահատիկային միջանցքի հետագա գործունեությունն ապահովելու և դրա արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
«Մեր նպատակն է ապահովել այս միջանցքի գործունեության շարունակությունն ու դրա արդյունավետ աշխատանքը», – ընդգծել է Զելենսկին։
Նա նաև հայտնել է, որ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բանակցությունների եռակողմ ձևաչափի հեռանկարները, այդ գործընթացում Թուրքիային և Եվրոպային ներգրավելու հնարավորությունները, ինչպես նաև Թուրքիայում հանդիպումներ անցկացնելու հավանականությունը։