
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով. «Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց»:
«Ուցուցչուհին էլեկտրոնային փոստով ինձ նամակ էր գրել, որում մի շարք ֆայլեր էր ուղարկել, որոնց իմաստն այն էր, որ տեղի է ունեցել ուսուցչի թփուր տեղի համար մրցույթ, որում ինքը կարծում է՝ անարդարություն է տեղի ունեցել, և մրցույթում հաղթել է իր մրցակիցը»,- մշել է Փաշինյանը և պատմել իր պատասխանը, որ եթե մրցույթում հաղթածը
կամավոր ատեստավորում անցած ուսուցիչ է, ուրեմն ճիշտ է եղել մրցույթի արդյունքը, քանի որ իրենց քաղաքականությամբ «նախապատվությունը տալիս են կամավոր ատեստավորում անցախներին»:
«Մարդը ջղայնացած ա, սրտնեղածա, բայց իր հետ հարգալից և բովանդակային հաղորդակցությունը բերում է հետևյալի, որ վերջում մարդը շնորհակալություն է հայտնում արձագանքի համար, լավագույնն է մաղթում և տեղի է ունենում խոսակցության բարեկամական հանգուցալուծում: Երբեմն մարդիկ պետության հետ հարաբերվելիս պարզապես ուզում են լսված լինել և թեկուզ բացասական, բայց հարգալից և բովանդակային պատասխան ստանալ