«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները շնորհավորել են խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին

Ինչպես հայտնի է, այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ծննդյան օրն է։ Տարեդարձի կապակցությամբ Կարապետյանին շնորհավորել են խմբակցության պատգամավորները, կուսակից ընկերները, համախոհներն ու քաղաքացիները։

Մասնավորապես, պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը գրել է․

«Պարո՛ն Կարապետյան ջան, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։

Իսկական առաջնորդ լինելը պաշտոն չէ, այլ մարդկանց մեջ հավատ ու ուժ արթնացնելու կարողություն։ Շատ հազվադեպ է պատահում, երբ մեկ մարդու մեջ ներդաշնակորեն միաձուլվում են հեռատես, վստահելի ղեկավարն ու անկեղծ, նվիրված, ուժեղ ընկերը. ընկեր, ով ողջ թիմի համար և՛ անսպառ ոգեշնչում է, և՛ անկոտրում կամք, և՛ ամենադժվար պահին հուսալի թև ու թիկունք, ում աջակցությունը զգում ես ամեն քայլափոխի։

Հպարտ եմ, որ այս մեծ ճանապարհն անցնում ենք միասին, և համոզված եմ, որ Աստծո կամոք հասնելու ենք մեր ընդհանուր նպատակի ցանկալի վերջնարդյունքին՝ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանն էլ ընդգծել է Նարեկ Կարապետյանն իսկական առաջնորդ է, որի ուժը ոչ միայն որոշումներ կայացնելու և նպատակներին հասնելու, այլև մարդկանց համախմբելու, ոգեշնչելու և նրանց համար վստահելի թիկունք լինելու մեջ է։

«Դուք Ձեր թիմի համար պարզապես ղեկավար չեք, այլ առաջնորդ, ընկեր և ոգեշնչման աղբյուր։ Ձեր անվախությունը, հայրենասիրությունը, սկզբունքայնությունը, ազնվությունը, բարությունը, մարդկային տեսակը, կիրթ ու աշխատասեր լինելը այն արժեքներն են, որոնք հարգանք և վստահություն են ներշնչում:

Մաղթում եմ Ձեզ անսպառ ուժ ու եռանդ, նորանոր հաջողություններ, նշանակալի ձեռքբերումներ և բոլոր նպատակների իրականացում։ Թող Ձեր առաջնորդությամբ իրականացվող յուրաքանչյուր նախաձեռնություն պսակվի հաղթանակով։

Թող Ձեր ուժը, խիզախությունն ու հայրենասիրությունը շարունակեն ոգեշնչել, իսկ Ձեր անցած ճանապարհը միշտ լինի արժանապատվության, սկզբունքայնության և հաղթանակների օրինակ»,– գրել է Մանուկյանը։

Շնորհավորական գրառումներ են կատարել նաև պատգամավորներ Ռուբեն Մխիթարյանը, Շիրազ Մանուկյանն ու Հայկ Ֆարմանյանը՝ մաղթելով Կարապետյանին քաջառողջություն, անսպառ եռանդ, հաստատակամություն և նորանոր հաջողություններ։

«Ձեր առաջնորդական հատկանիշները, վճռականությունը, պատասխանատվության բարձր զգացումն ու նպատակասլացությունը կարևոր արժեքներ են ցանկացած պատասխանատու գործունեության մեջ։ Թող Ձեզ միշտ ուղեկցեն ուժեղ կամքը, իմաստնությունն ու սկզբունքներին հավատարիմ մնալու վճռականությունը։

Մաղթում եմ, որ Ձեր առաջնորդությամբ իրականացվեն նշանակալի ծրագրեր և արձանագրվեն նոր ձեռքբերումներ՝ ի շահ Հայաստանի և մեր ժողովրդի։

Առա՛ջ՝ հանուն ուժեղ Հայաստանի»,– գրել է Ֆարմանյանը։

Շիրազ Մանուկյանն իր հերթին ընդգծել է՝ Կարապետյանն այն եզակի մարդկանցից է, ում մեջ հրաշալիորեն միահյուսված են ավագ ընկերոջ ու լավագույն ղեկավարի ուժեղ, ոգեշնչող տեսակը։

Նարեկ Կարապետյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաև խմբակցության մյուս պատգամավորները, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու համակիրները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *