Արարատ Միրզոյանը ելույթով հանդես կգա «Մանամայի երկխոսություն» ֆորումի նիստին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես կգա «Մանամայի երկխոսություն» ֆորումի եզրափակիչ լիագումար նիստին։

Թեման՝ Գլոբալ անվտանգության կառավարում. ներառականություն և դերակատարություն:
Վարող՝ Բաստիան Գիգերիխ, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) գլխավոր տնօրեն և գործադիր ղեկավար:

Բանախոսներ՝

Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ Ալ Զայանի՝ Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարար,

Անվար Գարգաշ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական,

Արարատ Միրզոյան՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար։

Հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարության մամուլի ծառայությունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *