Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել, ըստ նախնական տվյալների` 9 մարդ է մահացել։ Օդանավը մխրճվել է բնակելի տան մեջ։

Ինչպես հայտնում է «New York Post»-ը, օդանավը հարվածել է ծառին ու էլեկտրահաղորդման գծերին, այնուհետև մխրճվել է բնակելի տան մեջ։

Պայթյունին հաջորդել է հրդեհը։ Շինությունը փլուզվել է, ինքնաթիռի բեկորները ցրվել են տարածքով մեկ։ Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ օդանավում է 9 մարդ է եղել, որևէ մեկը ողջ չի մնացել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *