Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է։ Խորհրդարանում մեկնարկել են 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները։
Նա խոսել է նոր Սահմանադրության մասին։
«Եթե պարզվի, որ ԱԺ ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր սահմանադրության ընդունման հետագա գործընթացը և դեմ է արտահայտվում, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական խաղաղությանը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա կրկին սպառնացել է, որ իշխանությունը դուրս կգա փողոց։
«Այդ դեպքում, միանշանակ հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե հանրային այդ տրամադրությունը լինի»,- ասել է Փաշինյանը։
Հավանականությունը մեծ է, որ Կառավարությունը նոյեմբերին կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը։ Փաշինյանի խոսքով՝ նախագիծը Կառավարությունը կընդունի և կուղարկի ԱԺ, իսկ հետագա զարգացումները կախված են խորհրդարանական քննարումներից։
Գառնի Մութաֆյան