
«Եթե մենք դրական պատասխանների պայմաններում գնանք նոր Սահմանադրության ընդունման գործընթացով, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգա ընտրատեղամասեր ու հանրաքվեի ընթացքում կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը: Եթե պարզվի՝ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության հետագա ընդունման գործընթացն ու դեմ է արտահայտվում դրան, կնշանակի՝ դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական ու համապարփակ խաղաղությանը»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նաև իր պատկերացումը. «Ինչպե՞ս պետք է գործի կառավարող մեծամասնությունը. իմ պատկերացումը հետևյալն է՝ այդ պարագայում հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ»: