Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել


Աշխարհ


Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. բոլոր 9 ուղևորները զոհվել են։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։

Օդանավը Տեխասի Օսթին քաղաքից ուղևորվել էր դեպի Բահամյան կղզիներ։ Մինչ կործանումը հրամանատարը հայտնել է հնարավոր աղետի մասին։

«Մենք բախվում ենք գետնին, Ժամանակ չի մնացել», – թերթը մեջբերում է օդաչուի խոսքերը։

Դեպքի վայր են մեկնել մասնագետներ՝ միջադեպի պատճառները պարզելու համար։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *