
«Ես կարող ա չափերով մի քիչ մեծ եմ՝ երևացել եմ, բայց բոլորն էլ ծեծել են»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ պատասխանելով լրագրողի՝ «ձեզ մոտ կռիվ անելը լավ է ստացվում» դիտարկմանը։
«Մեզնից չի սկսվել այդ կռիվը։ Ով նվազ է, թող կռիվ չանի։ Ի սկզբանե, երբ բարձր խոսել են, ես մոտեցել, բաժանել եմ, երբ Չախոյանին հարվածել են, դրանից հետո է սկսվել կռիվը։ Բոլորին չեմ ծեծել, ես աջ ու ձախ չեմ հնձել, ես խփել եմ նրան, ով կռվի մեջ է եղել և խփել է մեր թիմակիցներին։ Ի սկզբանե Գառնիկ Դավթյանին եմ խփել»,- շարունակել է ՔՊ-ական պատգամավորը։