«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան

«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե եղել է պրոլետարիատի դիկտատուրա, ապա ինչո՞ւ չի կարող լինել ժողովրդի դիկտատուրա, այսինքն՝ ժողովրդի բռնապետություն, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանության/ մարդու բռնապետություն:
     Ավագ սերունդը հավանաբար հիշում է պրոլետարիատի դիկտատուրա անունը: 20-րդ դարի սկզբին՝ 1903 թվականի հայտնի համագումարում, քննարկվում էր իշխանության եկող պրոլետարիատի դիկտատուրա՝ բռնապետություն հաստատելու իրավունքի անհրաժեշտությունը և իրավունքն ու օրինականությունը այն սոցիալական շերտերի ու խավերի նկատմամբ, ովքեր կարող են սպառնալիք լինել պրոլետարիատին և նրա իշխանությանը:
     Այս հրեշավոր գաղափարը քննարկվում էր այն ժամանակ, երբ բոլշևիկները չգիտեին` ե՞րբ կգան իշխանության:
     Մոտ երեք տասնամյակ անց Ստալինը կյանքի կոչեց պրոլետարիատի դիկտատուրան մոլորակի մեկ վեցերորդ մասի վրա, որը արժեցավ միլիոնավոր մարդկանց կյանք:
     Անշուշտ, ժամանակակից դարը չի կարելի համեմատել նախորդի հետ, բայց այսօր էլ մենք տեսնում ենք երկրներ, այդ թվում հենց մե՛ր հարևանությամբ, որտեղ կրոնի, անվտանգության, անկախության ու ինքնիշխանության պահպանման և այլ անունների տակ հաստատվում են բռնատիրական համակարգեր:
     Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *