Անշարժ գույքի վարձակալության շուկայի ամառային դինամիկան․ աճ Երևանում, հակասական միտումներ մարզերում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Ամռան ամիսները բնակարանների վարձակալության տեսանկյունից ունեն իրենց առանձնահատկությունները։ 2026թ․ հուլիսին անշարժ գույքի վարձակալության գործարքների թիվը հանրապետությունում կազմել է 1,019 միավոր, ինչը 2025թ․ հուլիսի համեմատ աճել է մոտ 9%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ մոտ 3%։

Վարձակալության գործարքների առավելագույն թվաքանակը գրանցվել է Երևանում, որտեղ 2026թ․ հուլիսին 2025թ․ հուլիսի համեմատ աճը կազմել է 1.3%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ մոտ 12%։ 

Մարզային պատկերը հետևյալն է․

Վարձակալության գործարքների ամենաբարձր մակարդակը արձանագրվել է Կոտայքի մարզում՝ 62 միավոր։ Կոտայքին հաջորդում են Գեղարքունիքի և Լոռու մարզերը։ 2026թ․ հուլիսին 2025թ․ հուլիսի համեմատ գործարքների թվաքանակի ամենամեծ աճը՝ շուրջ 200%, գրանցվել է Վայոց ձորում, իսկ ամենախոր անկումը՝ մոտ 36%, արձանագրվել է Արմավիրում։

  • Այս տվյալները վկայում են, որ ամռան ամիսներին անշարժ գույքի շուկան ակտիվանում է հատկապես մայրաքաղաքում, մինչդեռ մարզերում դիտվում են տարբեր ուղղվածությամբ փոփոխություններ՝ կախված տեղական պահանջարկից և տնտեսական դինամիկայից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *