Բոլորս մի նավի մեջ ենք, գազը թանկանա՝ բոլորս ենք վճարելու․ Մեսրոպ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ պետական բյուջեն պատրա՞ստ է գազի հնարավոր թանկացմանը։

Մանուկյանի խոսքով՝ հունվարի 1-ից գազի գինը կա՛մ կմնա անփոփոխ, կա՛մ կբարձրանա, սակայն երկու դեպքում էլ անհրաժեշտ է բանակցել։ «Բոլորս մի նավի մեջ ենք, գազը թանկացավ՝ վատ է, բոլորի վրա անխտիր ազդելու է»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ գազի թանկացումը հաղթահարելու հարցում առավել բարենպաստ վիճակում են պետական պաշտոնյաները, որոնց աշխատավարձերը բարձրացել են, մինչդեռ մյուս քաղաքացիների համար այդ ծախսերը կարող են ծանր բեռ դառնալ։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ ասաց, որ գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ դեռ նորություն չկա։ Նա հավելեց, որ պետք չէ այդ հարցի շուրջ ապոկալիպտիկ տրամադրություններ ստեղծել, քանի որ, իր գնահատմամբ, աղետալի հետևանքներ չեն լինի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *