Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը․ Տիգրան Աբրահամյան

««Ուժեղ Հայաստանը» քվեարկել է TRIPP-ին դեմ, սակայն դա չի նշանակում, որ «Ուժեղ Հայաստանը» դեմ է TRIPP-ին»,- այս մասին նշել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ TRIPP-ը ընդհանուր հայ-ադրբեջանական խաղաղության կարգավորման գործընթացում տարրերից մեկն է։

«Եթե հաշվի առնենք, որ երկու գործընթացի մասին հայտարարվել է նախորդ տարվա օգոստոսի 8–ին և նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը, մեր ժողովրդի մոտ ընկալումն էլ եղել է միշտ այնպիսին, որ նույն «TRIPP» ասելով շատերը հասկացել են հենց խաղաղության պայմանագիր, բայց երկու տարբեր փաստաթղթեր են։ TRIPP-ը Հայաստանի և ԱՄՆ միջև կոնկրետ անխոչընդոտ ճանապարհի մասին համաձայնագիր է»,- ասել է Աբրահամյանը՝ նշելով, որ կան մտավախություններ «Թրամփի ուղու» հետ կապված։

«Եթե  հիմա սկսվեն ներդրումները, սկսվի շինարարությունը, այդ անխոչընդոտ ճանապարհը կառուցվի, բայց չկա ստորագրված խաղաղության պայմանագիր։ Երկու պրոցեսներն իրարից առանձնացել են և առանձին են զարգանում։ Այստեղ TRIPP-ը ներկայացնել խաղաղության «սոուսի» տակ, բնականաբար, սխալ է»,- ասել է պատգամավորը։

Նա ընդգծել է, որ «Թրամփի ուղու» ռեալիզացիան առանց խաղաղության համաձայնագրի սպառնալիք է Հայաստանի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *