
«Իհարկե երկրում գործարաններ են բացվել, դուք չե՞ք հետևում»,- լրագրողների հետ զրույցում լրագրողներին հանդիմանեց Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը: Երբ փորձեցին ճշտել` ինչ գործարաններ, նա չկոնկրետացրեց. «Բազմաթիվ, բազմաթիվ գործարաններ, այդ թվում և` մեծ»:
Թվերի առումով տեսանելին առաջնային անհրաժեշտության ապրանքների գնաճն է` նկատեց լրագրողներից մեկը:
«Ուրեմն ինձ թվում է` քո ակնոցների ոսպնյակները փոխելու ժամանակն է»,- հեգնեց Արսեն Թորոսյանը` այդպես էլ ոչ մի հարցի կոնկրետ ու առարկայական պատասխան չտալով: