Թուրքիայում կալանավորել են տասնյակ գյուլենականների

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում 32 նահանգում Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ անցկացված գործողությունների ժամանակ ձերբակալվել է 72 մարդ. գրում է ermenihaber-ը։

«Նրանցից 41-ը կալանավորվել է։

Նախարարության հաղորդմամբ՝ կասկածյալները ներգրավված են եղել գյուլենական շարժման կառույցներում և ֆինանսական աջակցություն են ցուցաբերել դրա հետ կապվող բարեգործական կազմակերպություններին։

Նրանց մեղադրանքների թվում է նաև սոցիալական ցանցերում գյուլենականության քարոզչություն իրականացնելը»,- նշում է լրատվամիջոցը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *