Հորմուզի նեղուցում հրդեհվել է կանոնները խախտած 11 լցանավ

Հորմուզի նեղուցում հոկտեմբերի 25-ից ի վեր հրդեհվել է կանոնները խախտած 11 լցանավ, որոնցից մի քանիսը խորտակվել են։ Այս մասին հայտարարել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը։

«Միայն հոկտեմբերի 25-ից (այն օրը, երբ CENTCOM-ի հրամանատար Բրեդլի Կուպերը ցուցադրաբար այցելել էր Հորմուզի նեղուց) մինչև այսօր՝ ինը օրվա ընթացքում, Հորմուզի նեղուցում հրդեհվել է կանոնները խախտած 11 լցանավ, իսկ դրանցից մի քանիսը խորտակվել են», – գրել են ԻՀՊԿ ռազմածովային ուժերը X-ում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *