Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը կողմ է Հայաստանի էներգետիկ համակարգը Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին ինտեգրելուն:
«Ինտեգրումը կամ կապ հաստատելը հարևան երկրների էներգոհամակարգերի հետ, այդ թվում նաև՝ Ադրբեջանի և Թուրքիայի, այսօր օրակարգի խնդիր է։ Որպես էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչ՝ ես դրական եմ նայում այս ամեն ինչին, որովհետև անկախ ամեն ինչից՝ հարևան նոր երկրի հետ նման կապեր ստեղծելը նոր հնարավորություններ է բերում մեր էներգոհամակարգի ավելի ճկուն, ավելի հուսալի, ավելի կայուն աշխատանքի համար: Շուկայի ռեֆորմի ամբողջ տրամաբանությունը նաև հենց այդտեղ է, որ երկրի ներսում շուկան ազատականացնելուց հետո այն պետք է անպայման ինտեգրվի հարևան երկրների շուկաների հետ, որպեսզի իրական շուկա ունենանք»,– լրագրողների հետ զրույցում ասել է Մեսրոպյանը: