ՄԱԿ-ում Լեհաստանի մշտական ներկայացուցիչ Քշիշտոֆ Շչերսկին խնդրել է վաղաժամկետ դադարեցնել իր լիազորությունները։
Այս մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը։
Լեհաստանի արտգործնախարարը բավարարել է Շչերսկու խնդրանքը։ Նրա դիվանագիտական առաքելությունը կավարտվի այս ամսվա ընթացքում։
Նշենք, որ Լեհաստանի Սահմանադրական դատարանի ղեկավարության շուրջ ճգնաժամը հոկտեմբերի 30-ին վերածվել է առճակատման։ Դատարանի նախագահ Բոգդան Սվենչկովսկու լիազորությունների կասեցումից հետո հաստատության շենքի դիմաց բողոքի ցույցեր են անցկացվել։
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին տեղի ունեցածը որակել է որպես սահմանադրական մարմնի բռնի զավթում և կոչ արել անհապաղ քաղաքական խորհրդակցություններ անցկացնել։