Փաշինյանը շնորհավորել է Իլյանա Յոտովային

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իլյանա Յոտովային Բուլղարիայի նախագահական ընտրությունում հաղթանակի կապակցությամբ։

«Անկեղծորեն շնորհավորում եմ Իլիանա Յոտովային ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Սպասում եմ մեր համատեղ աշխատանքին՝ Հայաստանի և Բուլղարիայի ռազմավարական գործընկերությունն առաջ մղելու, առևտրային կապերն ու հաղորդակցությունն ամրապնդելու և Հայաստան-ԵՄ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ»,– X–ի իր էջում գրել է Փաշինյանը։

Նշենք, որ Յոտովան դարձել է Բուլղարիայի առաջին ընտրված կին նախագահը: Մինչ այդ՝ 2026 թվականի հունվարին, նա ժամանակավորապես զբաղեցրել էր պետության ղեկավարի պաշտոնը Ռումեն Ռադևի վաղաժամկետ հրաժարականից հետո, փոխնախագահի պաշտոնից անցնելով նախագահական լիազորությունների կատարմանը։

Հիշեցնենք՝ Հայաստանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել այս տարվա մայիսին: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *