Դատարանը վճիռ կայացրեց․ Ռոման Բաղդասարյանը պետք է ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից և հերքի սուտ տեղեկությունները

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է պարտավորեցնել բլոգեր Ռոման Բաղդասարյանին հերքել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին տարածած սուտ տեղեկությունները և ներողություն խնդրել։

Դատարանի վճռով սույն բլոգերն իր տարածած ստերը պետք է հերքի իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի կամ ՀՀ ողջ տարածքում տարածվող առնվազն 5000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով տեղադրելով դատարանի նախանշած տեքստը զրպարտություն տարածելու և ներողություն խնդրելու բովանդակությամբ։

Նշենք, որ դատարանները Ռոման Բաղդասարյանին արդեն երրորդ առիթով են պարտավորեցնում հերքել Սամվել Կարապետյանի անվան հետ կապված սուտ և զրպարտչական տեղեկությունները ու ներողություն խնդրել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *