Դաղստանում տաքսու կին վարորդին սպանված են հայտնաբերել տղամարդուց պատվեր ստանալուց հետո

Դաղստանի լեռնային հատվածում հայտնաբերվել է մի քանի օր առաջ անհետացած 34-ամյա տաքսու վարորդ Դինարա Ա.-ի մարմինը։ Կնոջ մահվանը, ենթադրաբար, կարող են առնչություն ունենալ նրա ամուսինն ու վերջինիս ընկերը։ Այս մասին նոյեմբերի 1-ին հայտնել է «Իզվեստիա»-ի աղբյուրը։

Ըստ տեղեկությունների՝ հոկտեմբերի 30-ին կինը Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել Մախաչկալայից, որից հետո դադարել է պատասխանել հեռախոսազանգերին։ Ավելի ուշ նրա մարմինը հայտնաբերվել է լեռներում։

Դեպքին, նախնական տվյալներով, կարող են առնչություն ունենալ մահացածի ամուսինը՝ Աքիֆը, և նրա ընկերը՝ Բագան։ Սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում, որ կնոջը, ենթադրաբար, հանդիպման են կանչել, որտեղ նրա վրա հարձակվել են, ապա սպանելուց հետո մարմինը թաղել։

Ըստ Shot տելեգրամյանի ալիքի՝ Դինարա Ալխասովան աշխատում էր ԱԻՆ-ում, ինչպես նաև լրացուցիչ աշխատանք էր կատարում միայն կանանց համար նախատեսված տաքսի ծառայությունում։

Հարազատների խոսքով՝ հոկտեմբերի 30-ի առավոտյան Դինարան Մախաչկալայից հարևան քաղաք մեկնելու պատվեր է ստացել անծանոթ տղամարդուց։ Առաջարկված գումարը սովորականից բարձր է եղել, ինչի պատճառով կինը որոշել է ընդունել պատվերը։ Դրանից հետո նա անհետացել է։

Ավելի ուշ նրա հեռախոսը հայտնաբերվել է Մախաչկալայից 70 կմ հեռավորության վրա։ Միաժամանակ անհետացել է նաև նրա արծաթագույն Volkswagen ավտոմեքենան, որով նա մեկնել էր պատվերը կատարելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *