Մեծ Բրիտանիան խստացնում է ներգաղթյալների համար կանոնները

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը երկուշաբթի հրապարակել է ներգաղթի մասին օրենսդրության բարեփոխման ծրագիրը, ըստ որի՝ այսուհետ օրինական ներգաղթյալների մեծ մասը մշտական կացության թույլտվություն ստանալու համար դիմելուց առաջ պետք է երկրում ապրի առնվազն տասը տարի, հաղորդում է BBC-ն։

Ներկայում Բրիտանիայում ներգաղթյալները մեծ մասամբ կարող են դիմել մշտական կացության թույլտվություն ստանալու համար՝ երկրում օրինական հիմունքներով հինգ տարի ապրելուց հետո։

Երկրում անօրինական հիմունքներով գտնվող ներգաղթյալներն ու փախստականները ստիպված կլինեն սպասել քսան կամ նույնիսկ երեսուն տարի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *