Ադրբեջանցիների «հոգևոր առաջնորդ» Ալլահշուքյուր Փաշազադեն շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։
Նա Բաքվում կայացած «Իրևանի ղազավաթի պատմությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ հերթական անգամ հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ նկատի ունենալով Հայաստանը։
Այս անգամ ևս Փաշազադեն խեղաթյուրել է պատմությունը՝ խոսելով, իբր, «ադրբեջանցիներին՝ իրենց պատմական հողերից նպատակաուղղված տեղահանելու քաղաքականության մասին։
«Այս ֆոնին պատմական «Իրևանի ղազավաթի» գործունեության վերականգնումը դարձել է պատմական անհրաժեշտություն և ժամանակի պահանջ»,– ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է նա։