«Ինտերը» պարտվել է միլանյան դերբիում, Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման

Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակներում կայացել է միլանյան դերբին՝ մրցել են «Միլանը» և «Ինտերը»։

Առաջին խաղակեսում նոմինալ տանտերերը երեք գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Աչքի են ընկել Պուլիշիչը, Ռաբիոն և Մորեյրան․ վերջինս նաև երկու գոլային փոխանցում է կատարել։ Հյուրերի կազմում գոլ է խփել Բաստոնին։

«Ինտերը» հայտացուցակում ընդգրկված էր նաև Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 72–րդ րոպեին։ Երկրորդ խաղակեսում լուսատախտակին հաշվի փոփոխություն չի գրանցվել և Ռուբեն Ամորիմի թիմը հաղթել է 3–1 հաշվով։ «Ինտերն» առաջին պարտությունն է կրել Ա Սերիայի այս մրցաշրջանում։

Այս հանդիպումից հետո «Միլանը» 21 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում, «Ինտերը»՝ 25 միավորով 2-րդ տեղում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *