Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել


Հարեվաններ


Թուրքիայում երկրաշարժեր են գրանցվել Մուղլա և Օսմանիե նահանգներում։ Ստորգետնյա ցնցումներից մեկը եղել է 5,1, մյուսը՝ 4,2 մագնիտուդով։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել է, որ 5,1 մագնիտուդով երկրաշարժի օջախը եղել է Մուղլա նահանգում՝ 9,7 կմ խորությամբ։

4,2 մագնիտուդով մյուս երկրաշարժը գրանցվել է Օսմանիե նահանգի Սումբաս շրջանում։ Դրա օջախը եղել է 7 կմ խորությամբ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *