
ԱՄՆ զինված ուժերը հարված են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ավելի վաղ իրանական IRNA-ն գրել էր, որ Քեշմ կղզում առնվազն հինգ պայթյուն է որոտացել։ Լրատվամիջոցի տվյալներով՝ կղզու բնակիչները հայտնել են, որ երկնքում երկու թռչող սարք են տեսել։
Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, ամերիկացի պաշտոնյաներն այս գործողությունները բնութագրել են որպես պաշտպանական։ Դրանց նպատակն է Իրանին զրկել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա անարգել հարձակումներ իրականացնելու հնարավորությունից։
Ի տարբերություն հակամարտության նախորդ փուլերի՝ ԱՄՆ-ն այս անգամ հրապարակայնորեն չի հայտարարել այդ հարվածների մասին։
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ամերիկյան կողմը միտումնավոր չի հրապարակայնացնում այս գործողությունը, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները։