«Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում»․ Ուիթքոֆ

«Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում»․ Ուիթքոֆ

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև աշխատանքային խմբերի մակարդակով եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

«Միացյալ Նահանգները որպես միջնորդ հանդես կգա նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև աշխատանքային խմբերի մակարդակով բանակցություններում՝ առաջ մղելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատերազմն ավարտելու առաքելությունը։ Քննարկումները կկենտրոնանան հետպատերազմյան անվտանգության, դեէսկալացիայի, մարդասիրական նախաձեռնությունների և խաղաղության ուղղությամբ հետագա քայլերի շուրջ պայմանավորվածությունների վրա»,- գրել է Ուիթքոֆը՝ X սոցիալական ցանցում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *