Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանի Փիքաքս լեռանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանի Փիքաքս լեռանը։

«Մենք ռմբակոծել ենք նրանց ամբողջ միջուկային ներուժը։ Հնարավոր է՝ ստիպված լինենք զբաղվել Փիքաքսով (լեռանով), բայց դա խնդիր չէ։ Մենք կարող ենք դա անել մեկ ժամում», – ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 10-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի Փիքաքս լեռան շրջանում որոշակի «աննշան ակտիվություն» է արձանագրել։ Մինչ այդ ԱՄՆ նախագահն ասել էր, որ ԱՄՆ-ը շուտով կարող է հարված հասցնել լեռանը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը Փիքաքս լեռան ներսում միջուկային ոլորտի հետ կապված որևէ գործունեություն չի իրականացնում։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել։ Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *