Լիլիթ Մակունցի աշխատավարձը բարձանալու է 116 տոկոսով. «Ի՞նչ ծանր աշխատանք եք կատարում» (վիդեո)

Խոսքը ոչ մաքուր աշխատավարձի մասին է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե այդ ինչ ծանր աշխատանք է ինքը կատարում, որ իր աշխատավարձը բարձրացել է 116 տոկոսով՝ 998 000 ից դառնալով 2 միլիոնօց ավելի։

«Ինչ վերաբերում է նրան, թե ո՞ր պաշտոնյայի պարագայում ինչպիսի բարձրացում է նախատեսվում, ինչ տրամաբանությամբ, այն ժամանակ, երբ այդ քննարկումները տեղի ունենան և այդ նախագիծը արդեն շրջանառության մեջ կլինի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով նախագծի հեղինակն է, մանրամասները կներկայացնի։

Ազգային ժողովում երբ այդ քննարկումները կլինեն և հանրային քննարկում կլինի, արդեն բոլոր հարցերը կհնչեցվեն և պարոն Խաչատրյանը կպատասխանի։

Ես նախագծի հեղինակը չեմ, նախագծի քննարկմանը չեմ մասնակցել»,–ասաց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *