Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր


Հարեվաններ


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է  Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլիի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարն այդ մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր»,- գրել է Սուրեն Պապիկյանը։

Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 3-ին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *