Եղել է դեպք, որ բանակում ինքնասպան եղած զինվորն աղանդի է հարել․ ՔԿ նախագահ

Խորհրդարանում 2027-ի բյուջեի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Քննչական կոմիտեի նախագահին գովեստի խոսքեր շռայլելեուց հետո հարցրեց նաև բանակում մահվան դեպքերի մասին։

Արթուր Պոսոսյանը նախ ասաց, որ բանակում մահվան դեպքերի մասով կան թե՛ բացահայտումներ, թե՛ կալանավորված անձիք։

Կառույցի ղեկավարն նաև մինչև այս չհնչած հայտարարություն արեց։ «Եղել է դեպք, որ բանակում ինքնասպան եղած զինվորն աղանդի է հարել»,- նշեց նա։

Պողոսյանը մանրամասնեց՝ ինքնասպանվածի վրա դաժվածքներ են եղել, ու հոգեբանները և մանսագետները փաստել են՝ այդպիսի դաջվածքներ անում են ինքնասպանության հակված անձինք։

«Սա ազգային նավտանգության խնդիր է, և առաջիկայում գործընթացներ կսկսենք, ու մեր հանրությունը տեղյակ կլինի այդ բացահայտումներից»,- նշեց պաշտոնյան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *