Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով


Աշխարհ


Լեհաստանի Լյուբլին և Ժեշուվ քաղաքների օդանավակայանները ժամանակավորապես փակվել են ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լեհաստանի օդային երթևեկության գործակալությունը (PANSA)։

«Ռազմական ավիացիայի ակտիվության կապակցությամբ Լյուբլինի և Ժեշուվի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել է օդային գործողությունների իրականացումը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հաղորդել է, որ ռազմական ավիացիայի ակտիվությունը կապված է Ուկրաինայի արևմուտքին Ռուսաստանի հարվածների հետ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *