Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են

Մեքսիկական Պաչուկա քաղաքում կործանվել և հրդեհվել է Cessna T210N թեթև շարժիչով ինքնաթիռը, հայտնում է The Sun-ը՝ հղում անելով ավիացիոն իշխանություններին: Երկու օդաչուները զոհվել են, գետնի վրա տուժածներ չկան:

Աղետը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ թռիչքից մեկ րոպե անց. օդանավն ընկել է բարձրություն հավաքելիս՝ թռիչքուղուց մոտ 500 մետր հեռավորության վրա, բնակելի տների հարևանությամբ:

Դեպքի պաշտոնական պատճառները պարզվում են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *