Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, մտադիր է Սպիտակ տանը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել:

Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին: ԱՄՆ առաջին տիկինը հանդես կգա նաև ելույթով Խերսոնի մարզի Ալյոշկիում կրակի դադարեցման մասին, որին ինքը նպաստել է:

Հայտարարության մեջ չի հստակեցվում, թե որ մակարդակի ներկայացուցիչներ կմասնակցեն հանդիպմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *