Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի խոսքով՝ Շաքի բնակավայր ներխուժած ադրբեջանցին կրակելով մարդկանց սպանելու դիտավորություն չի ունեցել։
Նա նշել է, որ ադրբեջանցին ցուցմունք է տվել և ամբողջությամբ մատնանշել դեպքի վայրը, տեղանքն ու կատարվածի հանգամանքները։ Պողոսյանը, սակայն, հրաժարվել է բացահայտել ցուցմունքի ամբողջական բովանդակությունը։
ՔԿ նախագահի փոխանցմամբ՝ ադրբեջանցին պնդել է, որ մառախուղի պատճառով մոլորվել է։ Որպես իր դիտավորության բացակայության հանգամանք՝ Պողոսյանը նշել է նաև, որ տղամարդը երեխաներին չի վնասել, նրանց ձեռքից վերցրել է հեռախոսները և ժամերով պահել իր մոտ։
«Միայն կարող եմ ասել, որ ադրբեջանցին կրակելով սպանելու դիտավորություն չի ունեցել։ Պետք է փաստերը գնահատենք»,- ասել է նա՝ հավելելով, որ դեպքի վերաբերյալ ԱԺ-ում փակ քննարկում է նախատեսվում։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին ադրբեջանցին ներխուժել էր Շաքի բնակավայր և վիրավորել Անի Ավետիսյանին ու նրա որդուն։