ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մինչև 2026 թվականի վերջը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի ֆինանսավորումը։
Թրամփը չի բացառել, որ Սպիտակ տան մամուլի հաջորդ քարտուղար կարող է նշակվել ռեփեր Նիկի ՄինաժըԱՄՆ-ն ցանկանում է երաշխիքներ, որ Իրանի մոտ միջուկային զենք չի հայտնվի. Թրամփ
«Իսրայելին վճարումների վերաբերյալ Բիբի Նեթանյահուի հետ մենք համաձայնության եկանք, որի համաձայն մենք Իսրայելին տարեկան կվճարենք 4 միլիարդ դոլար։ Մենք մի քանի ամիս առաջ համաձայնեցինք, որ կդադարեցնենք, և նրանք համաձայն են դրա հետ, քանի որ դարձել են շատ հաջողակ երկիր։ Մինչև տարեվերջ մենք կդադարեցնենք Իսրայելին վճարելը», – ասել է նա Fox News-ի եթերում։