Մեքենաների կայանումը ժամանակավորապես կարգելվի․ Երևանի քաղաքապետարանը գուշացնում է

Կենտրոն վարչական շրջանի Խանջյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ժամը 21:00-ից 07:00-ն Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *