Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքական Ազգերի լիգայի 2027 թ. խաղարկությունում ընդգրկվել է C լիգայի 6-րդ խմբում, որտեղ կհանդիպի Չեռնոգորիայի ու Ղազախստանի ընտրանիների հետ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Խմբային փուլը կմեկնարկի փետրվարի 23-ին, կավարտվի՝ հունիսի 15-ին։ A և B լիգաներում ընդգրկված է 16 թիմ, իսկ մնացած 22 թիմը կխաղա C լիգայում։

A և B լիգաների թիմերը բաժանվել են 4 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ C լիգայում 4 խումբ է՝ 4-ական թիմով և 2 խումբ՝ 3-ական թիմով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *