Ուշիի ոլորաններում ողբերգական վթարի հետևանքով 3 վիրավոր տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ԱՆ

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսն այս պահին վիրահատվում է, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է:

Հիշեցնենք՝ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Ըստ Shamshyan.com-ի՝ կա 8 զոհ, 3 վիրավոր: Բախվել են 3 մարդատար ու 1 կցորդիչով բեռնատար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *