Եվրահանձնաժողովը մտադիր է 2027 թվականին կենտրոնանալ արդեն ընդունված օրենքների կիրարկման և ԵՄ անդամ երկրների կառավարությունների վարչական բեռի նվազեցման, այլ ոչ թե մեծ թվով նոր օրենսդրական նախաձեռնությունների մշակման վրա, գրում է Rapporteur-ը։
Դրա մասին ասվում է Եվրահանձնաժողովի՝ հաջորդ տարվա ութէջանոց աշխատանքային ծրագրում, որին Rapporteur պարբերականը ծանոթացել է մինչև դրա պաշտոնական հրապարակումը։
Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թիմի գլխավոր առաջնահերթությունը կլինի արդեն առաջարկված օրենսդրության ընդունման և կիրարկման արագացումը, ինչպես նաև ապակարգավորման քաղաքականության շարունակումը։
Եվրահանձնաժողովում ակնկալում են այս կերպ նվազեցնել ազգային կառավարությունների համար սահմանված պահանջների և բյուրոկրատական ընթացակարգերի ծավալը։
Ըստ փաստաթղթի՝ 2027 թվականին եվրոպացի պաշտոնյաները կենտրոնանալու են «սահմանափակ թվով առանցքային նախաձեռնությունների» վրա, որոնք պետք է ամրապնդեն արագ փոփոխվող աշխարհում գործելու՝ Եվրամիության կարողությունը։