«Ադրբեջանին հաջողվել է կապիտուլացնել մեր հասարակության մի հատվածի բանականությունը»․ Արա Պողոսյան

«Ադրբեջանին հաջողվել է կապիտուլացնել մեր հասարակության մի հատվածի բանականությունը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանին հաջողվել է կապիտուլացնել մեր հասարակության մի զգալի հատվածի բանականությունը և սա ամենաողբերգականն է, որ կարող էր պատահել մեզ հետ: Մեր հասարակության երկու հատվածներ իրենց ենթահատվածներով հանդերձ չեն կարողանում հաղորդակցվել, լսել միմյանց ու ընկալել։ Սրանք այլևս ոչ թե արտաքին թշնամու դեմ են կատաղի մարտնչում, այլ միմյանց…
     Բնականաբար Ադրբեջանը երբեք չէր կարողանա նման հաջողության հասնել, եթե նրան այդ հարցում չաջակցեին (ուղղակի կամ անուղղակի, գիտակցված կամ առանց գիտակցելու) Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև վաղօրոք թշնամու թեզերը յուրացրած և քարոզող կոլաբորանտ «վարձկանները»:
     Ինքնության կապիտուլյացիան ենթադրում է հրաժարում սեփական ինքնության ցանկացած բաղադրիչից, որը «մետրոպոլիան» կհամարի կոնֆլիկտածին։ Պատմական անցյալ, պատմական հայրենիք (օրինակ` Արեւմտյան Հայաստան, Նախիջևան, Արցախ և այլն), ազգային սիմվոլներ (օրինակ Արարատ լեռը), ազգային հերոսներ (Մոնթե, Անդրանիկ, Նժդեհ և այլն), մշակութային ժառանգություն, հայրենիքի տարբեր հատվածների անվանումներ (և այդպես շարունակ) տալուց, դավանելուց հրաժարեցում այնպես, որպեսզի տվյալ հասարակությունն ինքը կամավոր ընդունի հրաժարումն ու նոր իրականության ընդունումը։ Այդ նոր իրականությունը պայմանական «իրական Հայաստանն» է, որը ինքնության կապիտուլյացիայի հետևանքն է և այն հանգրվանը, որ պետք է ձևավորի նոր ինքնություն, խարսխված նոր հեգեմոնի ռազմավարական նպատակների վրա։ Մեր դեպքում` հայերին նոր ինքնության պարտադրման հեղինակը Ադրբեջանն է, որը փորձում էր ձևավորել այնպիսի Հայաստան, որի գոյությունը պետք է սպասարկի Ադրբեջանի տարածաշրջանային հեգեմոնիայի հաստատման նպատակները։
     Մեր հասարակության մի զգալի հատվածը ենթարկվել է ինքնության կապիտուլյացիայի, ինչը խոսում է ազգային թույլ դիմադրունակության կամ իմունիտետի մասին, իսկ դրա ձևավորման կամ ամրապնդման պատասխանատուները էլիտաներն են։ Ուստի ինքնության կապիտուլյացիայից ազատագրումը հնարավոր է նոր` ռազմավարական էլիտայի (Strategic elite) ձևավորման և ինքնության ազատագրման միջոցով»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *