ԵՄ-ն պատրաստվում է սահմանափակել ռուսական կրիպտոսերվիսները՝ նոր պատժամիջոցների փաթեթով

Եվրոպական միությունը 20-րդ պատժամիջոցների փաթեթի շրջանակում նախատեսում է սահմանել «ամբողջական ոլորտային արգելք»՝ ուղղված ռուսական այն ծառայությունների դեմ, որոնք զբաղվում են կրիպտոակտիվների գործառնություններով։

ԵՄ սահմանափակումները վերաբերում են նաև Rostec պետական կորպորացիայի կողմից գործարկված RUBx թոքենով իրականացվող գործարքներին։ Բացի այդ, եվրոպական ընկերություններին արգելվելու է մասնակցել թվային ռուբլու մշակման և զարգացման գործընթացներին։

Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Ղրղզստանում գրանցված մի ընկերություն, որը կառավարում է կրիպտոբորսա, որտեղ շրջանառվում է A7A5 սթեյբլքոյնը։

ԵՄ խորհրդի հայտարարության համաձայն՝ ֆինանսական ոլորտում կիրառվող լայնածավալ սահմանափակումների պայմաններում Ռուսաստանն ավելի հաճախ է դիմում կրիպտոարժույթների օգտագործմանը միջազգային հաշվարկների համար։

Նոր միջոցառումները նպատակ ունեն սահմանափակել Ռուսաստանի մուտքը միջազգային ֆինանսական համակարգի այլընտրանքային գործիքներին, այդ թվում՝ թվային ակտիվների շուկային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *