Վրաստանից պնդուկի արտահանումն աճում է. Որքան է արտահանվել դեպի Հայաստան

Վրաստանից պնդուկի արտահանումը շարունակում է աճել արժեքային արտահայտությամբ՝ չնայած մատակարարվող ծավալների որոշակի նվազմանը։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։

2026 թվականի մարտին Վրաստանն արտահանել է շուրջ 1,3 հազար տոննա պնդուկ՝ 14,3 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում արտահանման ծավալը նվազել է 8%-ով, մինչդեռ արժեքը աճել է 39%-ով, ինչը վկայում է միջազգային շուկայում գների բարձրացման մասին։

Վրացական պնդուկի հիմնական արտահանման շուկաները Եվրամիության երկրներն են՝ Իտալիան, Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Հունաստանը։ 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ը այս երկրներ է արտահանվել շուրջ 10,7 հազար տոննա պնդուկ։

Այնուհետև հիմնական գնորդների շարքում են Սիրիան՝ 1,1 հազար տոննայով, Ռուսաստանը՝ 557 տոննայով, և Հայաստանը՝ 516 տոննայով։

Փորձագետները նշում են, որ գների աճը կարող է պայմանավորված լինել ինչպես առաջարկի սահմանափակումներով, այնպես էլ եվրոպական շուկաներում պահանջարկի կայուն բարձր մակարդակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *