«Ազատ քվեն» և «Անկախ Դիտորդը» դիտորդություն կանեն ՏԻՄ ընտրություններում. ԿԸՀ

2026 թվականի նոյեմբերի 4-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելություն միասնական անվան ներքո հանդես եկող դիտորդական առաքելությանը, իսկ դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք միասնական անվան ներքո համատեղ հանդես եկող դիտորդական առաքելությանը։

Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԿԸՀ–ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *