«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Սամվել Կարապետյանին տեղափոխել են տնտեսական գործերով քննչական վարչություն։
Նշենք, որ վաղ առավոտից իրավապահ մարմինները խուզարկություններ էին իրականացնում 65 հասցեում` այդ թվում Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում։ Սամվել Կարապետյանին իր առանձնատնից ԱԱԾ-ականները տարել էին անհայտ ուղղությամբ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն այս խուզարկությունները կապում են «ալիևյան սահմանադրության» անցկացման համար ընդդիմադիր խոսքը ճնշելու հետ: